Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում ջախջախեց մրցակցին

26 Հոկտեմբերի 2018 13:19
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում ջախջախեց մրցակցին

Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մեր ներկայացուցիչ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում մրցել է պանամացի Անդրես Օրլանդո Գոնսալես Անդրադեի հետ ջախջախիչ հաղթանակ տոնել: Մեր ըմբիշն ընդամենը մեկ րոպեում հաշիվը դարձրել է 8:0:

Այսպիսով, Ղարիբյանը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում, որտեղ ուժերը կչափի կորեացի Սե Յունգ Ռիի հետ:

Նշենք, որ քիչ անց մրցագորգ դուրս կգա 87 կգ քաշային Արթուր Շահինյանը, ով կգոտեմարտի Ադրբեջանը ներկայացնող ըմբիշ Կամրան Մամադովի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: