Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Մաքսիմ Մանուկյանն ու Նորայր Հախոյանը դուրս մնացին մրցաշարից

25 Հոկտեմբերի 2018 16:47
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Մաքսիմ Մանուկյանն ու Նորայր Հախոյանը դուրս մնացին մրցաշարից

Բուդապեշտում ընթացող աշխարհի առաջնությունում մեր երկու ներկայացուցիչները դուրս մնացին մրցաշարից: 

82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 1:2 հաշվով պարտվեց թուրք Էմրահ Քուշին: 

Եթե վերջինը հասնի եզրափակիչ, Մանուկյանը կկարողանա մասնակցել սփոփիչ գոտեմարտի: 

55 կգ քաշային կարգում մեր մյուս ներկայացուցիչ Նորայր Հախոյանը 0:11 հաշվով զիջեց Ղրղզստանի ներկայացուցչին:

Արդյունքում մրցումային առաջին օրը մեր ըմբիշները կարող են պայքարել միայն սփոփիչ մենամարտերում հաղթելու համար: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: