Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Մանուկյանն ու Գալստյանը հաղթանակով մեկնարկեցին

25 Հոկտեմբերի 2018 14:09
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Մանուկյանն ու Գալստյանը հաղթանակով մեկնարկեցին

Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:

Մեր ներկայացուցիչները մեդալային առաջին օրը հաջող են սկսել: Մեկնարկային գոտեմարտում 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 5:0 հաշվով հաղթել է կորեացի ըմբիշին և մրցաշարի 1/8 եզրափակչում կգոտեմարտի ադրբեջանցի Թալեհ Մամմադովի հետ::

82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն ուժեղ է գտնվել Ռուսաստանը ներկայացնող Իմիլ Շարաֆետդինովից և 1/8 եզրափակիչում կմրցի Ջինհեոկ Կիմ (Հարավային Կորեա) - Անդրեյ Անտոնյուկ (Ուկրաինա) զույգի հաղթողի հետ:

Նշենք, որ այսօր մրցագորգ դուրս կգա նաև մեր մյուս ներկայացուցիչը՝ 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, ով ուժերը կչափի խորվաթ Թոնի Բրալայի հետ:

 

 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: