Աշխարհի առաջնություն. հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

11 Հոկտեմբերի 2018 21:31
Աշխարհի առաջնություն. հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայանա ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցաշարում հանդես կգան հունահռոմեական ոճի հետևյալ ըմբիշները.

55 կգ Նորայր Հախոյան

60 կգ Գևորգ Ղարիբյան

63 կգ Սլավիկ Գալստյան

67 կգ Կարեն Ասլանյան

77 կգ Կարապետ Չալյան

82 կգ Մաքսիմ Մանուկյան

87 կգ Արթուր Շահինյան

97 կգ Արթուր Ալեքսանյան

Նշենք, որ հոկտեմբերի 11-24-ը հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք կանցկացնեն Օլիմպավանում։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: