Արթուր Ալեքսանյանը կրկին լավագույնն է 98 կգ քաշային կարգում

10 Մարտի 2017 18:06
Արթուր Ալեքսանյանը կրկին լավագույնն է 98 կգ քաշային կարգում

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին լավագույնն է 98 կգ քաշային կարգում, իսկ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը 2-րդն է 66 կգ քաշային կարգում:

Հայաստանը ներկայացնող մուս ըմբիշները ունեն հետևյալ արդյունքները՝

66 կգ քաշային կարգ - Կարեն Ասլանյանը՝ 15-րդ
71 կգ քաշային կարգ - Վարշամ Բորանյան՝ 8-րդ
75 կգ քաշային կարգ - Կարապետ Չալյան՝ 12-րդ, Արսեն Ջուլֆալակյան՝ 15-րդ
85 կգ քաշային կարգ - Մաքսիմ Մանուկյան՝ 14-րդ


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: