Երիտասարդ հունահռոմեականները մեկնում են Սլովակիա, որպեսզի մասնակցեն ԱԱ-ին

15 Սեպտեմբերի 2018 14:03
Երիտասարդ հունահռոմեականները մեկնում են Սլովակիա, որպեսզի մասնակցեն ԱԱ-ին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին վերջին հավաքը անցկացրեց Երևանի «Օլիմպավանում»։ Սեպտեմբերի 16-ին թիմը կմեկնի Սլովակիա, որտեղ կմասնակցի Աշխարհի առաջնությանը։ Այս մասին հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

«Վերջին հավաքին Ռուսաստանի մի քանի երկրների հավաքականներ էին ժամանել։ Միասին մարզումներ անցկացրինք։ 80 մարզիկ միաժամանակ մարզվում էին։ Պատկերացրեք՝ յուրաքանչյուր 2-3 րոպեն մեկ կարողանում էին զույգերով փոխանակվել, մարզվել։ Դա շատ կարևոր է, հատկապես մեզ համար, քանի որ բարձր քաշերում զույգի խնդիրներ ունենք։ Տղաների պատրաստվածությունը շատ լավ է։ Բոլորս լավ ենք տրամադրված»,- ասել է ընտրանու ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ընտրանին Սլովակիա կմեկնի հետևյալ կազմով․

55 կգ Տիգրան Մինասյան

60 կգ Արարատ Մանուչարյան

63 կգ Հրաչյա Պողոսյան

67 կգ Մալխաս Ամոյան

77 կգ Վահե Պողոսյան

82 կգ Էրիկ Էլոյան

87 կգ Հակոբ Բաղդասարյան

97 կգ Ռազմիկ Խաչատրյան

130 կգ Դավիթ Օվասապյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: