Ըմբշամարտ. Լեհաստանի միջազգային մրցաշար. Հայաստանը 2 ոսկե մեդալ է նվաճել

08 Սեպտեմբերի 2018 22:46
Ըմբշամարտ. Լեհաստանի միջազգային մրցաշար. Հայաստանը 2 ոսկե մեդալ է նվաճել

Լեհաստանում շարունակվում է ընթանալ հունահռոմեական ոճի միջազգային մրցաշարը: 

Հայ մարզիկները երկու ոսկե մեդալ են նվաճել:

55 կգ քաշային կարգում Նորայր Հակոբյանը բուլղարացի Նեդյալկո Պետրովի հետ եզրափակչում 10:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել ու նվաճել ոսկե մեդալ: 

63 կգ քաշային կարգում Սլավիկ Սարգսյանը 4:0 առավելության հասնելով բուլղարացի Նիկոլայ Իվանովի նկատմամբ՝ ևս ոսկե մեդալ է նվաճել: 

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում և զբաղեցրել 5-րդ տեղը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: