Ըմբշամարտ. Լեհաստանի միջազգային մրցաշար. երկու եզրափակիչ՝ առանց Ալեքսանյանի

08 Սեպտեմբերի 2018 16:04
Ըմբշամարտ. Լեհաստանի միջազգային մրցաշար. երկու եզրափակիչ՝ առանց Ալեքսանյանի

Լեհաստանում ընթացքի մեջ է հունահռոմեական ոճի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև մեր հավաքականը:

Ինչպես տեղեկանում ենք unitedworldwrestling.org կայքից, մեր երկու ներկայացուցիչ իրավունք է ստացել պայքարելու ոսկե մեդալի համար. 55 կգ քաշային կարգում Նորայր Հակոբյանը և 63 կգ քաշային Սլավիկ Սարգսյանը դուրս են եկել եզրափակիչ:

Ցավոք, այդ նույն հաջողությունը չի կրկնել 97 կգ քաշային Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով բրոնզե մեդալի համար կպայքարի Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախիլաշվիլիի հետ։ Նույն քաշային կարգում Արթուր Շահինյանը քիչ առաջ պարտվել է սփոփիչ գոտեմարտում։

Լուսանկարը՝ gettyimages.com-ի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: