Ըմբշամարտ. Տիգրան Մինասյանը հռչակվեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

31 Հուլիսի 2018 21:03
Ըմբշամարտ. Տիգրան Մինասյանը հռչակվեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Իտալիայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

55 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացնող Տիգրան Մինասյանը եզրափակչում 8:0 հաշվով ջախջախեց իտալացի Ջովանի Ֆրենիին ու դարձավ չեմպիոն:

Հիշեցնենք, որ մեր ըմբիշներից մյուսը Արարատ Մանուչարյանը քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր ադրբեջանի ներկայացուցչին ու դուրս եկել կիսաեզրափակիչ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: