Ըմբշամարտ. Կարեն Խաչատրյանը դարձավ պատանիների ԱԱ-ի չեմպիոն

07 Հուլիսի 2018 22:08
Ըմբշամարտ. Կարեն Խաչատրյանը դարձավ պատանիների ԱԱ-ի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այս օրերին ընթացում է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:

Այսօր տեղի ունեցած գոտեմարտերի արդյունքում հայ մարզիկները երկու մեդալ նվաճեցին:

Նախ պայքարի մեջ մտավ 65 կգ քաշային կարգում հանդես եկող Շանթ Խաչատրյանը, ով հաղթելով բոլոր գոտեմարտերում, դուրս եկավ եզրափակիչ, սակայն պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսլիմ Իմադաևին և նվաճեց արծաթե մեդալ:

Հունահռոմեական ոճի մինչև 80 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Խաչատրյանը նվաճեց ոսկե մեդալ:

Հայ ըմբիշը վճռորոշ գոտեմարտում 2:1 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայանող Գիորգի Ցոպուրաշվիլիին: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: