Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Մխեյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին ու նվաճեց բրոնզե մեդալ

09 Հունիսի 2018 22:15
Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Մխեյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին ու նվաճեց բրոնզե մեդալ

Թուրքիայում շարունակում է ընթանալ մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Մխեյանը բրոնզե մեդալի համար մենամարտում՝ 6:2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Պանա Իլյասլին: Այս մասին հաղորդում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Բրոնզե մեդալի են արժանացել նաև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 72 կգ քաշային Արման Բաղդասարյանը:

 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: