Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի պատանեկան ԵԱ. Սահակ Հովհաննիսյանը՝ ոսկե մեդալակիր

25 Մայիսի 2018 21:47
Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի պատանեկան ԵԱ. Սահակ Հովհաննիսյանը՝ ոսկե մեդալակիր
Սկոպյեում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշները հրաշալի են հանդես եկել: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
 
60 կգ քաշային կարգում հանդես եկող Սահակ Հովհաննիսյանը դարձել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
 
Հայ ըմբիշը անցկացրել է 5 գոտեմարտ: Մինչև կիսաեզրափակիչ նա ուժեղ է եղել ուկրաինացի, սլովակ և թուրք ըմբիշներից, կիսաեզրափակիչում 4-1 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին: Եզրափակչում էլ Հովհաննիսյանը 5:3 հաշվով առավելության է հասել վրացի Գեորգի Չխիկվաձեի նկատմամբ:
 
Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ են նվաճել 48 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 51 կգ քաշային Ռոբերտ Կարապետյանը և 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը:
 
80 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Խաչատրյանը ևս գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 4:6 հաշվով պարտվել է նորվեգացի Էքսաուս Մուկուբուին:
 
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնությունից Հայաստան էր վերադարձել մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով:

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: