Հաղթանակս նվիրում եմ մեր հերոս զինվորներին. Արթուր Ալեքսանյան

03 Մայիսի 2018 12:30
Հաղթանակս նվիրում եմ մեր հերոս զինվորներին. Արթուր Ալեքսանյան

Կասպիյսկում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում հռչակվեց չեմպիոն:

Ալեքսանյանը գոտեմարտերից և ոչ մեկում միավոր չտվեց իր մրցակիցներին, իսկ եզրափակչում 7:0 հաշվով հաղթեց Միխեյիլ Կաջայայինին:

Եվրոպայի քառակի չեմպիոն դառնալուց հետո «Ճերմակ արջը» պատասխանել է լրագրողների հարցերին և կիսվել է տպավորություններով:

Չեմպիոն դառնալու մասին

Անկեղծ ասած, ոսկե մեդալից բացի ցանկացած այլ մեդալ ինձ համար ձախողում կհամարվեր: Լարվածություն միշտ կա, բայց կարողանում եմ հաղթահարել այն և հասնել հաղթանակի:

Գոտեմարտերի մասին

Չեմ կարող առանձնացնել գոտեմարտերից որևէ մեկը: Ավելի լարված էր եզրափակիչը: Բոլոր գոտեմարտերն էլ կարևոր են: Սա Եվրոպայի առաջնությունն է, որտեղ թույլ մրցակիցներ չկան:

Մրցավարության և մրցաշարի անցկացման մասին

Կարող եմ ասել, որ մեր տղաներից երկուսը մրցավարական սխալների պատճառով պարտվեցին: Մրցաշարը շատ լավ է կազմակերպված, ամեն ինչ կարգին է:

Հայ երկրպագուների մասին

Շատ շնորհակալ եմ հայ ազգից: Նրանց աջակցությունը միշտ զգում եմ: Դահլիճում շատ հայեր կային, որոնց անչափ շնորհակալ եմ: Շնորհավորում եմ նաև ընկերներիս՝ Կարեն Ասլանյանին և Մաքսիմ Մանուկյանին, ովքեր փայլուն գոտեմարտեր անցկացրեցին և մեդալ նվաճեցին:

Իմ վերջին հաղթանակները միշտ նվիրել եմ մեր բանակին: Այս հաղթանակը, նույնպես, նվիրում եմ մեր հերոս զինվորներին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: