Ըմբշամարտի ԵԱ. Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր

02 Մայիսի 2018 20:00
Ըմբշամարտի ԵԱ. Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր

Կասպիյսկում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հանդիպեց լեհ Դավիդ Կամինսկուն և 7:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Սա Հայաստանի հավաքականի առաջին մեդալն էր Եվրոպայի ընթացիկ առաջնությունում:

Հիշեցնենք, որ քիչ անց ոսկե մեդալի համար պայքարելու են 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն ու 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: