Ըմբշամարտի ԵԱ. Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար (տեսանյութ)

02 Մայիսի 2018 15:21
Ըմբշամարտի ԵԱ. Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար (տեսանյութ)

Կասպիյսկ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշաշամրտի Եվրոպայի առաջնությունը:

Երեկ մինչև 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակչում պարտվել էր ռուս Արտյոմ Սուրկովին: Սուրկովը հասել է մինչև եզրափակիչ, հետևաբար Ասլանյանը սփոփիչ գոտեմարտի շնորհիվ կարող էր պայքարել բրոնզե մեդալի համար:

Եվ ահա այսօր Կարեն Ասլանյանը սփոփիչ գոտեմարտում 5:3 հաշվով հաղթել է Էլման Մուխտարովին: Երեկոյան նա լեհ Դավիդ Կարեչինսկիի հետ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Լուսանկարը՝ Adjarabet.am-ի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: