Ըմբշամարտի ԵԱ. Կարապետ Չալյանն ու Սլավիկ Գալստյանը պարտվեցին քառորդ եզրափակչում

30 Ապրիլի 2018 19:23
Ըմբշամարտի ԵԱ. Կարապետ Չալյանն ու Սլավիկ Գալստյանը պարտվեցին քառորդ եզրափակչում

Կասպիյսկում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, ով հաղթանակով էր մեկնարկել, քառորդ եզրափակչում 2:6 հաշվով զիջեց մոլդովացի Դոնիոր Իսլամովին: Գալստյանը կարող է պայքարել բրոնզե մեդալի համար, բայց միայն այն դեպքում, եթե Իսլամովը հայտնվի եզրափակչում:

77 կգ քաշային Կարապետ Չալյանը, նույնպես, քառորդ եզրափակչում պարտություն կրեց: Մեր ըմբիշը 2:6 հաշվով զիջեց շվեդ Ալեքս Բլյուբերգ Կեսիդիսին: Բրոնզե մեդալի համար Չալյանը կկարողանա պայքարել միայն այն դեպքում, եթե իր մրցակիցը հայտնվի եզրափակչում:

Լուսանկարը՝ Adjarabet.am-ի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: