Ըմբշամարտի ԵԱ. Կարապետ Չալյանն ու Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակչում են

30 Ապրիլի 2018 14:17
Ըմբշամարտի ԵԱ. Կարապետ Չալյանն ու Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակչում են

Կասպիյսկում մեկնարկել է ըմբշմարտի Եվրոպայի առաջնույունը: Մրցումային առաջին օրը գորգ են դուրս եկել Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանն (87 կգ) ու Սլավիկ Գալստյանը (63կգ):

Չալյանն առաջին գոտեմարտում 8:0 հաշվով առավելության հասավ իսրայելցի մրցակցի նկատմամբ և հայտնվեց 1/8 եզրափակչում, որտեղ, նույնպես, հաղթանակ տարավ՝ 9:1:

Սլավիկ Գալստյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և վստահ հաղթանակ տարավ Բելառուսի ներկայացուցչի նկատմամբ:

Ինչ վերաբերում է Արթուր Շահինյանին, ապա նա հաջողությամբ հաղթահարեց 1/16 եզրափակչի արգելքը, բայց 1/8 եզրափակչում պարտություն կրեց ռուս ըմբշամարտիկ Օզդոևից (1:9): Եթե նրա մասնակիցը հայտնի եզրափակչում, ապա Շահինյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: