Եվրոպայի առաջնություն. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

16 Ապրիլի 2018 20:10
Եվրոպայի առաջնություն. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացնում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը.

60 կգ Արմեն Մելիքյան
63 կգ Սլավիկ Գալստյան
67 կգ Կարեն Ասլանյան
77 կգ Կարապետ Չալյան
82 կգ Մաքսիմ Մանուկյան
87 կգ Աթուր Շահինյան
97 կգ Արթուր Ալեքսանյան

ՀԸՖ պաշտոնական կայքի հետ զրույցում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ մյուս 3 քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: 55 կգ, 72 կգ և 130 կգ քաշային կարգերի մեր մարզիկները դեռ պետք է ձեռք բերեն համապատասխան մարզավիճակ:

Մեր ընտրանին վերջին հավաքն է անցկացնում Օլիմպավանում: Ապրիլի 28-ին թիմը կմեկնի Կասպիյսկ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: