Լևոն Ջուլֆալակյանն ընտրություն է կատարել Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև, թե ով կգնա ԵԱ

27 Փետրվարի 2018 18:43
Լևոն Ջուլֆալակյանն ընտրություն է կատարել Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև, թե ով կգնա ԵԱ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում թեժ մրցակցություն է ընթանում 77 կգ քաշայիններ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջեւ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հայտնել է, որ Եվրոպայի առաջնություն մեկնելու է Կարապետ Չալյանը:

«Ես հարցադրումն ավելի վաղ էի արել. 77 կգ քաշային կարգում ով ավելի լավ է հանդես գալիս, նա էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Կիևում հաղթանակը շնորհվեց Կարապետ Չալյանին և նա էլ կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը», -Լևոն Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: