Ըմբշամարտ. հայ մարզիկները 4 բրոնզե մեդալ նվաճեցին Կիևի միջազգային մրցաշարում

25 Փետրվարի 2018 15:25
Ըմբշամարտ. հայ մարզիկները 4 բրոնզե մեդալ նվաճեցին Կիևի միջազգային մրցաշարում

Ավարտվել է Կիևի միջազգային մրցաշարը, որտեղ հայ մարզիկները հերթական մեդալներն են նվաճել: 

60 կգ քաշային Արմեն Մելիքյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:0 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշ Դենիս Չեբանովին: 

Մինչև 77 կգ քաշային Կարապետ Չալյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում 8:4 հաշվով հաղթել է Հասան Ալիևին: 

87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 12:8 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Սեմյոն Նովիկովի նկատմամբ, իսկ նույն քաշային կարգի ըմբիշ Արթուր Շահինյանը երրորդ տեղի համար պայքարում հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Շիշմանին:

Հիշեցնենք, որ երեկ Արթուր Ալեքսանյանը դարձավ Կիևի միջազգային մրցաշարի հաղթող:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: