Կիևում շարունակում է ընթանալ ըմբշամարտի միջազգային մրցաշարը:
77 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը՝ 4:2 հաշվով պարտության մատնեց լեհ Իվան Նիլիպուկին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Նույն քաշային կարգում հաղթանակ տոնեց նաև Արսեն Ջուլֆալակյանը: Մեր ըմբիշը՝ 5:3 հաշվով ջախջախեց Վրաստանի ներկայացուցիչ Տորնիկե Ձամաշվիլիին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Ավելի վաղ, հաղորդել էինք, որ Արթուր Ալեքսանյանն այսօր կպայքարի ոսկե մեդալի համար: