Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Կիևի մրցաշարի եզրափակիչ

24 Փետրվարի 2018 15:04
Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Կիևի մրցաշարի եզրափակիչ

Կիևում շարունակում է ընթանալ ըմշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականները:

Հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթելով բոլոր մրցակիցներին դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար կգոտեմարտի Ուկրաինայի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչենկոյի հետ:

55 կգ քաշային կարգում է Նորայր Հախոյանն բրոնզե մեդալի համար պայքարում կգոտեմարտի Իրանի ներկայացուցիչ Ռամին Բաստամիի հետ:

Սլավիկ Գալստյանն (63կգ) ու Էդուարդ Սարգսյաը (82կգ) նույնպես կպայքարեն բրոնզե մեդալի համար:

Ցավոք, ազատ ոճայինների պայքարում մեր ընտրանու բոլոր ըմբիշները պարտվել են և դուրս մնացել հետագա պայքարից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: