Պետք է մասնակցեմ Տոկիո 2020-ին. Միհրան Հարությունյան

31 Հունվարի 2018 19:27
Պետք է մասնակցեմ Տոկիո 2020-ին. Միհրան Հարությունյան

Այս օրերին Երևանում էր 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը:

Անվանի մարզիկը Հայաստան եկել էր անձնական գործերով: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, հունահռոմեական ըմբշամարտի համակարգող և Հայաստանում Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը հայտնել է, որ Միհրանը մտադիր է ըմբշամարտի մարզադպրոց հիմնել Արցախում: Նա այդ հարցով ավելի վաղ հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Մարզադպրոցի համար շենք է հատկացվել: Հիմա մնում է սկսել նորոգման և կահավորման աշխատանքները: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Միհրանը չի պատրաստվում լքել ըմբշամարտը՝ իր առջև նպատակ դնելով հանդես գալ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում: Այս ժամանակահատվածում Ռիո 2016-ի փոխչեմպիոնը դադար է վերցրել, որպեսզի ուժերը փորձի խառը մենամարտերում: Մինչ այդ Հարությունյանը հետվիրահատական վերականգնման փուլում էր՝ հին, չապաքինված վնասվածքը կտրուկ միջամտություն էր պահանջում: Այս պահին մարզիկն իրեն լավ է զգում, իսկ ապագում պատրաստվում է վերսկսել մարզումները մրցագորգում:

«Ես կարող եմ մրցագորգ վերադառնալ, քանի որ լավ մարզավիճակում եմ: Սակայն պայմանագիր ունեմ խառը մենամարտերում հանդես գալու համար և պետք է պատրաստվեմ մենամարտին: Ինչ վերաբերում է հնարավոր քաշային կարգին, եթե ոչ 77, ապա՝ 67: 72 կգ քաշային կարգը բացառված է, քանի որ օլիմպիական չէ»,-ասել է Միհրան Հարությունյանը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: