Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը՝ լավագույնների շարքում

08 Հունվարի 2017 04:34
Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը՝ լավագույնների շարքում

Ըմբշամարտի միջազգային միության (UWW) պաշտոնական կայքը հրապարակել է աշխարհի ուժեղագույն ըմբիշների դասակարգման աղյուսակը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում առաջին տեղում է Ռիոյի 2016թ. Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Հայաստանի հավաքականի մեկ այլ առաջատար՝ Միհրան Հարությունյանը, երկրորդն է 66 կգ քաշային կարգում: Առաջին տեղում է սերբ ըմբիշ Դավոր Ստեֆանեկը, որին Միհրանը զիջել էր Ռիոյի օլիմպիական խաղերի աղմկահարույց եզրափակչում՝ մրցավարների կողմնակալ որոշման արդյունքում:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: