Հունահռոմեական ըմբիշները մրցաշրջան 2018-ը կմեկնարկեն Հայաստանի առաջնությունով, որը կկայանա հունվարի 27-28-ը Երևանում: Առաջնությունը կանցկացվի նոր կանոններով, ըմբիշները ութ քաշային կարգի փոխարեն կմրցեն տասում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:
«Առաջնության արդյունքներով կձևավորվոի ազգային հավաքականը: Հետո կսկսենք նախապատրաստվել տարվա կարևորագույն մրցաշարերին՝ Եվրոպայի, ապա աշխարհի առաջնություններին: Իհարկե, ընթացքում կմասնակցենք նաև տարբեր միջազգային մրցաշարերի, ուսումնամարզական հավաքներ կունենանք և՛ մեր երկրում, և՛ արտասահմանում:
Մեզ համար շատ ուրախալի է, որ այս տարվանից չորեքթաթ դրությունը վերադառնում է հունահռոմեական ըմբշամարտ: Օլիմպիական քաշային կարգերը վեցն են՝ 59-67-77-87-97-130: Բնականաբար, տարվա ընթացքում պայքարելու ենք բոլոր քաշերում»,- ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Լևոն Ջուլֆալակյանը խոսել է նաև իր որդու Արսեն Լեւոն Ջուլֆալակյանի մասին.
Խոսելով Արսեն Ջուլֆալակյանի մասին, Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ նախորդ տարի ըմբիշը լիարժեք մարզվել է, պատրաստ է նոր մրցաշրջանին և կմասնակցի Հայաստանի առաջնությանը.
«Արսենը Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների կազմում տարբեր հարգի մեդալներ է նվաճել, դարձել օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:
Որոշեցինք նրան հանգստանալու ժամանակ տալ, բայց միայն հոգեպես: Այդ ընթացքում նա մարզվել է, մասնակցել հավաքների, ակումբային առաջնությունների, միջազգային մրցաշարերի, որոնցում հաջող է հանդես եկել»:
Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի: