UWW. Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գլխավորում են դասակարգման աղյուսակը

09 Հունվարի 2018 15:08
UWW. Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գլխավորում են դասակարգման աղյուսակը

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը: Այս մասին հայնտում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հունահռոմեական ըմբշամարտի նոր ցուցակում միանգամից երկու հայ ըմբիշ առաջին հորիզոնականում է: 98 կգ քաշային կարգում դասակարգման աղյուսակը գլխավորում է օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ 80 կգ քաշում՝ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:

Հունահռոմեական ըմբիշներից 20 լավագույնների մեջ տեղ են գտել նաև Կարեն Ասլանյանը (66 կգ, 5-րդ տեղ), Կարապետ Չալյանը (75 կգ, 10-րդ տեղ), Արթուր Շահինյանը (85 կգ, 13-րդ տեղ):

Ազատ ոճի ըմբշամարտում մի քանի հորիզոնականով առաջադիմել են 97 կգ քաշային Գևորգի Կետոևն ու 125 կգ Լևոն Բերիանիձեն: Այժմ Կետոևը չորրորդն է, իսկ Բերիանիձեն՝ երրորդը:

Լավագույն 20-ի մեջ ընդգրկվել են նաեւ Գարիկ Բարսեղյանը (57 կգ, 11-րդ տեղ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ, 19-րդ տեղ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ, 12-րդ տեղ):

Ֆրանգուլյանը նախորդ տարվա երկրորդ կեսից փոխել է քաշային կարգը և հանդես է գալիս 65 կգ քաշում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: