Ձգտելու եմ հասնել իմ բարձր մակարդակին. Արսեն Ջուլֆալակյան

20 Նոյեմբերի 2017 16:02
Ձգտելու եմ հասնել իմ բարձր մակարդակին. Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը երկար դադարից հետո վերադառնում է միջազգային գորգ: Սա պայմանավորված է ըմբշամարտի նոր կանոններով: Աշխարհի առաջնությունից հետո պարզ դարձավ, որ 2018 թվականից ըմբշամարտում նորից կկիրառվի չորեքթաթ դրությունը, կլինեն նոր քաշային կարգեր ու այլ որոշ փոփոխություններ.

«Կանոնների փոփոխություններն ինձ շատ հարազատ են ու հաճելի, չորեքթաթ դրություն, ամեն օր կշեռք, նաև քաշային կարգերն են շատ հարմար:

Վերադառնալու եմ՝ ձգտելով հասնել իմ բարձր մակարդակին: Ամենակարևորը՝  ունեմ մեծ ցանկություն, կա մոտիվացիա, զգում եմ, որ պատրաստ եմ: Պայքարելու եմ Տոկիո 2020-ի համար: Այնտեղ պետք է լրացնեմ Ռիոյի օլիմպիական խաղերի բացը:

Չեմ ցանկանում Տոկիո գնալ պարզապես մասնակցության համար: Եթե զգամ, որ մեդալի համար չեմ կարող պայքարել, հաստատ կթողնեմ, անիմաստ չեմ տանջի ինձ: Բայց ներքին համոզմունք կա, որ ստացվելու է»,- 30-ամյա մարզիկի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը: 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: