Նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կկայանա մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես կգան նաև մեր ըմբիշները։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Այսօր մրցավայր են մեկնել հունահռոմեական ոճի ըմբիշները՝ ազգային հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ։
Լեհաստանում Հայաստանը կներկայացնեն Տարոն Դումոյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), ԱրմենՀակոբյանը (71 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) և Գեղամ Թորգոմյանը (85 կգ):
Ինչպես նաև ազատ ոճային ըմբիշներ՝ Գևորգ Թադևոսյանը (57 կգ), Ղազար Համբարձումյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը և Հրայր Ալիխանյանը (74 կգ): Վերջիններիս թիմը կգլխավորի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։