Միհրան Հարությունյանը պաշտոնական կայք-էջ է բացել

05 Փետրվարի 2017 16:08
Միհրան Հարությունյանը պաշտոնական կայք-էջ է բացել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2016 թվականի՝ Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պաշտոնական կայք-էջ է բացել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ըմբշամարտիկը հայտարարել է, որ Maestro Migran ինտերնետային էջը գործելու է հանրահայտ ՝ «Եկա, տեսա, հաղթեցի» (Veni, Vidi, Vici) նշանաբանով: Այդ էջում զետեղած նրա հայտարարության մեջ մասնավարապես նշված է.

«Հարգելի՛ բարեկամներ, այժմ ինձ, իմ կարիերային, Արցախում իմ ստեղծելիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի, մարզումների և այլ հետաքրքիր իրադարձությունի վերաբերող տեղեկություններին, այսուհետ կարող եք հետևել իմ Maestro Migran պաշտոնական էջում`maestromigran.com հասցեով: Կխնդրեի նաև, որ այսուհետ ձեր հրապարակումներում նշեք, հատկապես Maestro Migran էջը: Սպասում եմ ձեզ այնտեղ: Շուտով այնտեղ կլինեն բազամաթիվ նոր ու հետաքրքիր տեղեկություններ: Շնորհակալություն»:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: