Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, նավամոդելային սպորտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր Բաբկեն Շահազիզյանը և սամբոյի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի բազմակի արծաթե և բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացան։
Մարզիկներին պարգևատրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։
Հրաչյա Ռոստոմյանը և մեկ անգամ շնորհավորեց մարզիկներին՝ բարձր գնահատելով նրանց գրանցած արդյունքները։
Լուսանկարը՝ ՀԱՕԿ մամուլի քարտուղարություն