Սպասումներն, ընդհանուր առմամբ արդարացան. Արմեն Բաբալարյան

26 Սեպտեմբերի 2017 16:05
Սպասումներն, ընդհանուր առմամբ արդարացան. Արմեն Բաբալարյան

Սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Երևան վերադարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, որը Լիտվայի Կլայպեդա քաղաքում մասնակցել էր բանակայինների աշխարհի առաջնությանը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Առաջնությունում մեր ըմբիշները նվաճեցին չորս մեդալ՝ մեկ ոսկե (Կարեն Ասլանյան՝ 66 կգ), երկու արծաթե (Արմեն Հակոբյան՝ 71 կգ, Էդգար Խաչատրյան՝ 130 կգ) և մեկ բրոնզե (Ռաֆիկ Մանուկյան՝ 80 կգ): «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի մարզիչ Արմեն Բաբալարյանն ասաց, որ արդյունքները կարող էին ավելի բարձր լինել.

«Ընդհանուր առմամբ սպասումներն արդարացան, բայց ինչ-որ տեղ հաջողությունը երես թեքեց մեզնից: Օրինակ, Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ) պետք է եզրափակիչ անցներ և հաղթեր: Մրցաշարը շատ ուժեղ կազմ էր հավաքել, մասնակիցների թվում օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ էին: Մեր թիմում կնշեմ նաև այն տղաներին, որոնք չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել: Պետք է աշխատել: Շնորհակալություն հայկական բանակին, որ հնարավորություն է տալիս մարզիկներին շարունակել մարզվել և պահպանել մարզավիճակ»,- ասել է հավաքականի մարզիչ Արմեն Բաբալարյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: