Բանակայինների ԱԱ. ըմբիշ Էդգար Խաչատրյանը եզրափակչում է

23 Սեպտեմբերի 2017 14:22
Բանակայինների ԱԱ. ըմբիշ Էդգար Խաչատրյանը եզրափակչում է

Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

130 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը անցել է եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի, իսկ Ռաֆայել Մանուկյանը (80 կգ) ու Արգիշտի Աբգարյանը (85 կգ) կգոտեմարտեն 3-րդ տեղի համար:

Բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն երկու մեդալ ունի: Երեկ Կարեն Ասլանյանը (66 կգ) դարձել է չեմպիոն, իսկ Արմեն Հակոբյանը (71 կգ)` արծաթե մեդալակիր:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվական ծառայության


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: