Եվրո-2018, որակավորման փուլ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը ջախջախեց Էստոնիային

27 Հունվարի 2017 20:04
Եվրո-2018, որակավորման փուլ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը ջախջախեց Էստոնիային

Լատվիայի Ելգավա քաղաքում ընթացող ֆուտզալի Եվրոպայի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում C խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը ուժերն էր չափում Էստոնիայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց մեր ֆուտբոլիստների վստահ հաղթանակով 5:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում գոլերով աչքի ընկան Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գարեգին Մաշումյանը, Սարգիս Նասիբյան և Սաոր Մարդանյանը:

Մրցաշարի 3-րդ տուրում մեր ընտրանու մրցակիցը կլինի Լատվիայի հավաքականը:

Հիշեցնենք, որ 1-ին տուրում Հայաստանի ֆուտզալի հավաքականը 5:3 հաշվով պարտության էր մատնել Գերմանիայի ընտրանուն: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: