Խորվաթական Մակարսկա քաղաքում այսօր կայացել է Ֆուտզալի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գլխավոր փուլի 6-րդ խմբի առաջին տուրի «Շկուպի» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Լեո» (Հայաստան) հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը հաղթել է 7:2 հաշվով: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Երկրորդ հանդիպումը «Լեո»-ն կանցկացնի հոկտեմբերի 9-ին, մրցակիցը կլինի խորվաթական «Նովո Վրիեմե» թիմը:
Գոլեր՝ Ալիմի, 36'13՛՛ - Պոկայա, 2'57'', 32'52'', Ալվես դոս Սանթոս, 8'46'', 13'17'', 37'48'', Մարտինս դե Սոուզա 14'35'', Ուզունյան, 18'45'', ինքնագոլ, Դե Լիզ Մոտա, 39'08''