Ֆուտզալ. «Լեո»-ն հաղթանակով է մեկնարկել Չեմպիոնների լիգայում

30 Օգոստոսի 2019 14:50
Ֆուտզալ. «Լեո»-ն հաղթանակով է մեկնարկել Չեմպիոնների լիգայում

Օգոստոսի 29-ին՝ Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում կայացել է Ֆուտզալի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի I խմբի «Լեո» - «Գենտոֆտե» հանդիպումը: Հայկական թիմը հաղթել է 3:2 հաշվով: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մեր թիմից հեթ-տրիկ է ձևակերպել Ֆրանցիսկո դե Կամպոսը, իսկ դանիական կողմից դուբլի հեղինակ է դարձել Կևին Յորգենսենը:

Այսօր երեկոյան «Լեոն» կմրցի Չեռնոգորիան ներկայացնող «Տիտոգրադ» թիմի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: