Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. «Լեո»-ն չկարողացավ գլխավոր փուլի ուղեգիր նվաճել

02 Սեպտեմբերի 2018 11:45
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. «Լեո»-ն չկարողացավ գլխավոր փուլի ուղեգիր նվաճել

Սեպտեմբերի 1-ին շվեդական Ուդևալա քաղաքում ավարտվեց 2018/2019թթ. ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլի խմբային մրցաշարը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը

Հայաստանի չեմպիոն «Լեո»-ն առաջին խաղում 8:2 հաշվով հաղթեց իսլանդական «Վենգիր Յուպիտերս» թիմին, իսկ երկրորդ հանդիպմանն առավելության հասավ Չեռնոգորիայի «Չելիկ»-ի նկատմամբ՝ 4:2:

Վերջին տուրում խմբի հաղթողի կոչումը խաղարկեցին «Լեո»-ն և «Ուդևալա»-ն: Համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց «Ուդևալա»-ն և դուրս եկավ մրցաշարի գլխավոր փուլ:

Հիշեցնենք, որ գլխավոր փուլի ուղեգիրը նվաճելու էր միայն խմբի հաղթողը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: