Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. «Լեո»-ն երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել

31 Օգոստոսի 2018 16:12
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. «Լեո»-ն երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել

Ինչպես արդեն հայտնի է, Շվեդիայի Ուդևալա քաղաքում ընթանում է 2018/2019 մրցաշրջանի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի խմբային մրցաշարը:

Երեկ կայացել է երկրորդ տուրը: Հայաստանի չեմպիոն «Լեո»-ն երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել՝ այս անգամ 4:2 հաշվով առավելության հասնելով չեռնոգորական «Չելիկ»-ի նկատմամբ:

Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ են դարձել Լուկասը, Էդվարդ Մկրտչյանը, Սարո Գալստյանը և Սարո Մարդանյանը:

Նշենք, որ մրցաշարի վերջին տուրում «Լեո»-ն կմրցի «Ուդևալա»-ի հետ, որը նույնպես իր ակտիվում 2 հաղթանակ ունի:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: