Ֆուտզալ. «Լեո»-ն հաղթել է Չեմպիոնների Լիգայի նախնական փուլի առաջին խաղում

30 Օգոստոսի 2018 11:23
Ֆուտզալ. «Լեո»-ն հաղթել է Չեմպիոնների Լիգայի նախնական փուլի առաջին խաղում

Շվեդիայի Ուդևալա քաղաքում երեկ մեկնարկեց 2018/2019 մրցաշրջանի ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլի խմբային մրցաշարը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «Լեո»-ն առաջին խաղում 8:2 հաշվով հաղթել է իսլանդական «Վենգիր Յուպիտերս»-ին:

Մեր թիմի կազմում չորս գոլի հեղինակ է դարձել Սարո Գալստյանը, մեկական անգամ աչքի են ընկել Մարկո Ռադովանովիչը, Մաթեուսը, Գարեգին Մաշումյանը և Էդվարդ Մկրտչյանը:

Նշենք, որ «Լեո»-ի հաջորդ մրցակիցը «Չելիկ»-ն է: Հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 30-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: