Ֆուտզալ. «Լեո»-ն դարձավ Հայաստանի չեմպիոն

02 Հունիսի 2018 22:44
Ֆուտզալ. «Լեո»-ն դարձավ Հայաստանի չեմպիոն

Հունիսի 2-ին կայացավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության եզրափակչի երրորդ հանդիպումը «Լեո» և «Չարբախ» թիմերի միջև:

Երկու խաղերից հետո «Լեո»-ն 2:0 հաշվով առջևում էր: Հիշեցնենք, որ համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ չեմպիոնի տիտղոսը նվաճում է եզրափակչի այն մասնակիցը, որը տոնում է երեք հաղթանակ:

Լարված պայքարում իր երրորդ հաղթանակը տոնեց «Լեո»-ն՝ այս անգամ 5:3 հաշվով, և 2-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:

Հանդիպման ավարտից հետո չեմպիոնական գավաթը հաղթողին հանձնեց ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: