Ֆուտզալ. եզրափակչի հերթական խաղում «Լեո»-ն կրկին հաղթեց «Չարբախ»-ին

31 Մայիսի 2018 13:38
Ֆուտզալ. եզրափակչի հերթական խաղում «Լեո»-ն կրկին հաղթեց «Չարբախ»-ին

Մայիսի 30-ին կայացած ֆուտզալի Հայաստանի առաջնության եզրափակիչ երկրորդ հանդիպումը ևս անցավ լարված և դիտարժան պայքարում:

Երկու գնդակ սեփական դարպասն ընդունելուց հետո «Չարբախ» թիմը վերցրեց խաղային նախաձեռնությունն իր ձեռքը և երեք գնդակ խփելով` առաջ անցավ հաշվի մեջ:

«Լեո»-ն կրկին ավելացրեց խաղային ճնշումը և խաղակեսի ավարտին գոլերի դրական տարբերությունը հասցրեց երկուսի: Հաշվի տարբերությունը նվազեցնելու և մրցակցի նկատմամբ քանակական առավելություն ստանալու համար «Չարբախ»-ը փոխարինեց դարպասապահին հինգերորդ խաղացողով, սակայն «Լեո»-ն կարողացավ ոչ միայն դիմակայել «Չարբախ»-ի գործադրած մեծ ճնշմանը՝ այլև ևս երկու գոլ խփելով ըստ էության վերջնականապես որոշեց խաղի ելքը:

Գրանցվեց 12:4 հաշիվը «Լեո» թիմի օգտին, և վերջինս լուրջ հայտ ներկայացրեց ընդհանուր դիմակայությունն իր օգտին ավարտելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է երրորդ տեղի համար «Շիրակ ՖԱ» և «Արմենիա Թրավել» զույգի դիմակայությանը՝ մայիսի 28-ին նշանակված հանդիպումը չկայացավ մասնակից թիմերի չներկայանալու պատճառով, ինչի համար երկու թիմերն էլ ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության: Հաշվի առնելով, որ «Շիրակ ՖԱ» թիմի՝ խաղին չներկայանալը երկրորդն էր ընթացիկ մրցաշրջանում, ՀՖՖ կարգապահական կանոնակարգի համաձայն թիմը հանվեց առաջնությունից, և արդյունքում «Արմենիա Թրավել» թիմը դարձավ մրցաշարի երրորդ մրցանակակիր:

«Լեո» - «Չարբախ» դիմակայության երրորդ խաղը կկայանա հունիսի 2-ին, ժ. 19:00 «ՄԶՀՀԿ» ՊՈԱԿ-ում (նախկին ՄԻԿԱ մարզադահլիճ):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: