Ֆուտզալ. Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Իսպանիային և դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

11 Փետրվարի 2018 02:05
Ֆուտզալ. Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Իսպանիային և դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Սլովենիայում այսօր ավարտվեց ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը:

Եզրափակիչ խաղում մրցեցին Պորտուգալիայի և Իսպանիայի ընտրանիները: Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի՝ 2:2: Իսպանացիների կազմում գոլով աչքի ընկան Տոլրան ու Լինը, իսկ պորտուգալացիների կազմում՝ Ռիկարդինյոն և Կոելյոն:

Չեմպիոնին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի 10-րդ րոպեին Կոելյոն դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը, դուբլ ձևակերպեց և Պորտուգալիայի հավաքականին դարձրեց Եվրոպայի չեմպիոն:

ՖուտզալՊորտուգալիա - Իսպանիա՝ 3:2

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: