Դժգոհ եմ ամբողջ թիմից. Արշակ Հայրապետյան

12 Սեպտեմբերի 2017 14:13
Դժգոհ եմ ամբողջ թիմից. Արշակ Հայրապետյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը խոսել է աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների անհաջող մրցելույթների մասին: 

«Տղաները ֆիզիկապես պատրաստ էին աշխարհի առաջնությանը: Սակայն, ցավոք, նրանք չկարողացան պայքարել մեդալների համար: Հիմնական սպասելիքները Եվրոպայի առաջնության մրցանակակիրներից էին: Մեր ըմբիշներն իրենց հնարավորություններից ավելի վատ գոտեմարտեցին, ինչի համար շատ դժգոհ եմ:

Ընդհանուր թիմից և անհատապես մարզիկներից գոհ լինել չեմ կարող, քանի որ լավ արդյունք չունենք: Այս առաջնությանը հիմնականում գերտերություններն էին իշխում»,- Արշակ Հայրապետյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Մարզիչը նաև նշել է, որ մինչև տարևերջ նախատեսում են մի քանի միջազգային մրցաշարի մասնակցել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: