ԱԱ. Հայտնի են ազատ ոճի պատանի ըմբիշների մրցակիցները

07 Սեպտեմբերի 2017 18:47
ԱԱ. Հայտնի են ազատ ոճի պատանի ըմբիշների մրցակիցները

Աթենքում ընթացող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում մեկնարկում են ազատոճայինները: Վաղը գորգ կմտնեն 42-50-58-69-85 կգ քաշային կարգերի ըմբիշները: Այս մասին ահղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Ազատոճայինների մրցումային առաջին օրը Հայաստանը կունենա չորս ներկայացուցիչ: 50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ կմրցի Ղազախստանը ներկայացնող Ակբար Կուրբանովի հետ: 58 կգ Սերոբ Սերոբյանը որակավորման փուլում կգոտեմարտի ղրղզ Տալգատ Տինչտիկբեկովի հետ:

Հայ ըմբիշներից միայն 63 կգ Դավիթ Գևորգյանը կսկսի 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցը վրացի Բագրատի Գագնիձեն է: Եվ, 85 կգ Կամո Հակոբջանյանը որակավորման փուլում կհանդիպի Հունաստանը ներկայացնող Ստիլիանոս Ստամատիսի հետ:

Մրցումներն անցկացվում են երկու օր կշեռքով. առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր պայքարում են մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվական կայքից.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: