Պատանիների աշխարհի առաջնությանը կմասնակցի հայ 9 ըմբիշ

05 Սեպտեմբերի 2017 19:48
Պատանիների աշխարհի առաջնությանը կմասնակցի հայ 9 ըմբիշ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականն օգոստոսի 23-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ պատրաստվելով աշխարհի առաջնությանը: Այս գիշեր թիմը կմեկնի մրցավայր՝ Աթենք: Հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը հայտնել է, որ 10 քաշային կարգերից Հայաստանն ըմբիշ չի ունենա միայն 42 կգ քաշում:

«Թիմում ընդգրկել եմ Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին և գրեթե բոլոր մյուս քաշային կարգերում՝ երկրորդ համարներին: Այդ քաշերի առաջին համարներն աշխարհամասի առաջնությունում չէին արդարացրել իրենց, մենք էլ որոշեցինք մյուսներին հնարավորություն տալ:

Տղաները լավ մարզավիճակում են: Իրավիճակն այնպիսին է, որ բոլորն էլ կարող են պայքարել մեդալի համար»,- Արշակ Հայրապետյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Աշխարհի առաջնությունում հանդես կգան՝ Առաքել Մովսիսյանը (46 կգ), Գենիկ Առաքելյանը (50 կգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Սերոբ Սերոբյանը (63 կգ), Գրեգորի Ներսեսյանը (63 կգ), Դավիթ Գևորգյանը (69 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (76 կգ), Կամո Հակոբջանյանը (85 կգ) և Մարտին Սիմոնյանը (100 կգ):

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվական ծառայության


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: