Ցանկանում էի, որ տղաները մինչև վերջ պայքարեն. Հաբեթնակ Կուրղինյան

28 Օգոստոսի 2017 16:27
Ցանկանում էի, որ տղաները մինչև վերջ պայքարեն. Հաբեթնակ Կուրղինյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփել է Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հանդես եկած իր սաների մրցելույթների արդյունքները:

«Արդյունքը նորմալ է: Ես հատուկ մեդալ չէի ակնկալում: Ցանկանում էի, որ նրանք գոտեմարտեն ամբողջ ուժով, մինչև վերջ: Այդ ժամանակ էլ մեդալներ կլինեն:

Գարիկ Բարսեղյանից, Վալոդյա Ֆրանգուլյանից և Գրիգոր Գրիգորյանից ավելին էի սպասում: Նրանք կարող էին պայքարել մրցանակային տեղերի համար, ընդհուպ մինչև եզրափակիչ: Բայց սա սպորտ է: Չեմ կարծում, որ նրանց ինչ-որ բան խանգարեց: Պարզապես չստացվեց: Կարծում եմ, մարզական բախտը դեռ կժպտա նրանց:

Հիմա տղաները տասնօրյա հանգիստ կունենան: Այնուհետև կնախապատրաստվենք Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին, որը կանցկացվի հոկտեմբերի 6-ից 8-ը Վանաձորում: Հանդես կգանք ընդլայնված կազմով, այդ թվում հավաքականի առաջին համարներով: Գեորգի Կետոևի և Լևան Բերիանիձեի մասնակցության հարցը պարզ կդառնա 10-ից 15 օր հետո»,- Հաբեթնակ Կուրղինյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: