ԱԱ. Կետոևը ևս մեկ բրոնզե մեդալ է պարգևում Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

26 Օգոստոսի 2017 23:20
ԱԱ. Կետոևը ևս մեկ բրոնզե մեդալ է պարգևում Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվեց ընբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը մրցասպարեզ դուրս եկան 97 կգ քաշային ազատ ոճայինները: Մեր երկրի ներկայացուցիր Գեորգի Կետոևը, կիսաեզրափակչում պարտվելով ռուս մրցակցին, հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար:

Մրցակիցը վրացի Օդիկաձեն էր, ում հետ գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով և ավելի բարձր գնահատված հնարքի շնորհիվ Կետոևը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:

Այսպիսով, մրցաշարի ընդհանուր արդյունքներով մեր ընտրանին վաստակեց 2 ոսկե (Ալեքսանյան, Մանուկյան) և 2 բրոնզե մեդալ (Բերիանիձե, Կետոև):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: