Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին օրը մրցում են ազատ ոճայինները:
97 կգ քաշային կարգում մեր երկրի ներկայացուցիչ Գեորգի Կետոևը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցեց ռուս Աբդուլռաշիդ Սադուլաևի հետ: Ցավոք, մեր ըմբիշը պարտություն կրեց 0:2 հաշվով և երեկոյան կպայքարի միայն բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ մրցումային օրվա մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Գրիգոր Գրիգորյանը, պայքարը լքեց հենց որակավորման փուլից: