ԱԱ. Գրիգորյանը դուրս է մնում պայքարից, իսկ Կետոևը վստահ հաղթանակով շարժվում է առաջ (տեսանյութ)

26 Օգոստոսի 2017 13:52
ԱԱ. Գրիգորյանը դուրս է մնում պայքարից, իսկ Կետոևը վստահ հաղթանակով շարժվում է առաջ (տեսանյութ)

Փարիզում ավարտվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել Հայաստանի հավաքականի ազատ ոճի երկու ըմբիշ:

74 կգ Գրիգոր Գրիգորյանը որակավորման փուլում պարտվեց Ճապոնիայի ներկայացուցիչ Սոհսուկե Տակատանին՝ 14:10 հաշվով: 97 կգ քաշային կարգում հանդես եկող Գերոգի Կետոևը վստահ հաղթանակով շարժվում է առաջ: Մեր ըմբիշը 8:1 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Մաքսիմ Ֆրանսիոսի նկատմամբ՝ դուրս գալով 1/16-րդ եզրափակիչ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: