Լևան Բերիանիձեն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

25 Օգոստոսի 2017 23:06
Լևան Բերիանիձեն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր մեկնարկել էր ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ պայքարի մեջ էին մտել նաև 125 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշները:

Այստեղ Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն հասել էր մինչև կիսաեզրափակիչ, սակայն վճռորոշ գոտեմարտում 12:2 հաշվով պարտություն էր կրել Գենո Պետրիաշվիլիից: Մեր ըմբիշը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Բերիանիձեն 3:0 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անզոր Խիզրիևին և առաջին մեդալը բերեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականին:

Այսօր պայքարի մեջ էին մտել նաև ազատ ոճային ևս երկու հայ ըմբիշ: 61 կգ քաշային կարգում հանդես եկող Վոլոդյա Ֆրանգուլյանը հենց մեկնարկային գոտեմարոտւմ 9:5 հաշվով զիջեց ղազախ Դաուլեթ Նիյազբեկովին և լքեց մրցաշարը: 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը հասավ մինչև 1/8 եզրափակիչ, սակայն այնտեղ պարտություն կրեց կրկին Ղազախստանը ներկայացնող ըմբիշ Նուրիսլամ Սալաևից՝ նույնպես մնալով առանց մրցանակային տեղի: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխարհի չեմպիոնի կոչմանն էին արժանացել հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը (98կգ) և Մաքսիմ Մանուկյանը (80կգ):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: