ԱԱ. Բերիանիձեն առանց պայքարի դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Բարսեղյանը թողեց ասպարեզը

25 Օգոստոսի 2017 15:10
ԱԱ. Բերիանիձեն առանց պայքարի դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Բարսեղյանը թողեց ասպարեզը

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են շարունակում ազատ ոճայինները:

125 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացնեղ վրացի ըմբիշ Լևան Բերիանիձեն առանց պայքարի դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Նրա մրցակիցը՝ սլովակիան ներկայացնող Սոսլան Գագլոևը չներկայացավ մենամարտին:

Մինչ այդ 57 կգ քաշային կարգում ասպարեզը 1/8 եզրափակչից լքեց Գարիկ Բարսեղյանը, ով 2:8 հաշվով զիջեց ղազախ Նուրիսլամ Սանաևին:

Ավելի վաղ պարտություն էր կրել նաև Վալոդյա Ֆրանգուլյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: